Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում

Մասնագետների հերթական այցերը ԼՂՀ

Մասնագետների հերթական այցերը ԼՂՀ

Արմեն Չարչյան: Սույն թվականի ապրիլի 26-ին և 27-ին ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում քաղաք Երևանից ժամանած, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կողմից կիրականացվի 3 հիվանդների կոնքազդրային Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյահոդի բարդ վիրահատություններ: Վիրահատությունները նշանակվել են սույն թվականի մարտի 29-ին Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացված խորհրդատվությունների արդյունքում:

 

Ռևմատոլոգ Ելենա Սպարտակի ԺոլոբովաՌևմատոլոգ Ելենա Սպարտակի Ժոլոբովան: ԼՂՀ առողջապահության նախարարի հրավերով սույն թվականի ապրիլի 27-ին և 28-ին ԼՂՀ-ում կգտնվի Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, ռևմատոլոգ Ելենա Սպարտակի Ժոլոբովան: Այցի շրջանակներում ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում տեղի կունենա «Բաց դռների օր» ու բնակչությանը կտրվի մասնագիտական խորհրդատվություն:

 

ՀՀ ԱՆ գլխավոր անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգ, «Նաիրի»  ԲԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ,  «Նաիրի»  և «Էրեբունի»  ԲԿ–ների անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ծառայությունների ղեկավար Անատոլի Սերգեյի Գնունի«Սևոֆլյուրան» ընդհանուր անեսթետիկի ներկայացում: ԼՂՀ առողջապահության նախարարի հրավերով սույն թվականի ապրիլի 27-ին ԼՂՀ ժամանեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգ,  «Նաիրի»  ԲԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ,  «Նաիրի»  և «Էրեբունի»  ԲԿ–ների անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ծառայությունների ղեկավար Անատոլի Սերգեյի Գնունին: Այցի շրջանակներում ապրիլի 27-ին Հանրապետական Բժշկական Կենտրոնում տեղի ունեցավ  «Սևոֆլյուրան»  ընդհանուր անեսթետիկի ներկայացումը ԼՂՀ համապատասխան բժիշկներին:

 

Պլաստիկ վիրահատություններ Շուշիի շրջանային բուժմիավորումում: ԼՂՀ առողջապահության նախարարի հրավերով սույն թվականի ապրիլի 23-ից 25-ը ԼՂՀ-ում էր գտնվում ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր պլաստիկ վիրաբույժ, Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի պլաստիկ և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Արտավազդ Բագրատի Սահակյանը, որի կողմից ԼՂՀ առողջապահության նախարարության Շուշիի շրջանային բուժմիավորումում, անկախ բնակչության սոցիալական խմբից ու կարգավիճակից, անվճար, պետական պատվերի շրջանակներում իրականացվել է թվով 42 պլաստիկ վիրահատություններ և 100-ից ավելի մասնագիտական խորհրդատվություններ;

 

Բժշկական Համալսարանի վիրաբուժական ամբիոնի պրոֆեսոր, Էրեբունի բժշկական կենտրոնի թոքային վիրաբուժության բաժնի ղեկավար Արտակ ՀովհաննիսյանԲարդ վիրահատության իրականացում ԼՂՀ-ում: ԼՂՀ առողջապահության նախարարի հրավերով սույն թվականի ապրիլի 24-ին ԼՂՀ-ում էր գտնվում ՀՀ Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի վիրաբուժական ամբիոնի պրոֆեսոր, Էրեբունի բժշկական կենտրոնի թոքային վիրաբուժության բաժնի ղեկավար Արտակ Հովհաննիսյանը և թոքային վիրաբույժ Գոռ Մելիքյանը, որոնց կողմից Հանրապետական բժշկական կենտրոնում ԼՂՀ մասնագետների հետ միասին իրականացվել է 1998 թվականի ծնված Ալեքսանդր Շահնազարյանի թոքի սեգմենտար մասնահատում` կապված բշտային պաթոլոգիայի հետ:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ